Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ադրբեջանը ԵԱՀԿ ԽՎ-ում կբարձրացնի ԼՂՀ-ում սիրիահայերի բնակեցման հարցը

Ադրբեջանը ԵԱՀԿ ԽՎ-ում կբարձրացնի ԼՂՀ-ում սիրիահայերի բնակեցման հարցը
10.01.2014 | 10:27

Երևում է՝ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի խորհրդարանում վերջերս ներկայացված օրինագիծը, որը ճանաչում և Միացյալ Նահանգներին կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես ինքնիշխան պետություն, խիստ անհանգստացրել է Ադրբեջանին։ Այդ երկրի Միլի մեջլիսի փոխխոսնակ, ԵԱՀԿ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Բահար Մուրադովան լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում կքննարկվի հայերի կողմից ԱՄՆ-ում սկսված արշավը, որի նպատակն է Լեռնային Ղարաբաղը ճանաչել որպես անկախ պետություն:

Փոխխոսնակը նաև ասել է, որ ձմեռային նստաշրջանում կբարձրացնեն նաև Արցախի ազատագրված տարածքներում սիրիահայերի վերաբնակեցումը կանխելու հարցը:
Ադրբեջանուհու այս հայտարարությունը, կարծում ենք, ահազանգ պետք է լինի հայկական պատվիրակության համար՝ ադրբեջանական գրոհները կասեցնելու համար։

Դիտվել է՝ 945

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.